понедельник, 15 июня 2015 г.

«Ընդհատված մանկություն»


1992 թվական, ապրիլ, Մարաղա: Հրետակոծում, ռումբեր, տանկեր, պատերազմ, որն ընդհատեց շատերի մանկությունը: Պատերազմի ժամանակ ադրբեջանցի ծեր կնոջ և հանգամանքների բերումով նրա մոտ հայտնված հայ աղջնակի մասին է պատմում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի այս գեղեցիկ ֆիլմը: Փոքրիկ աղջկնակ, ով հայտնվել է պատերազմական գոտում, ով գտնվելով ադրբեջանցի կնոջ մոտ կապվում է նրա հետ, զարգանում է ասես մայր – աղջիկ փոխհարաբերությունները. Ադրբեջանցի և հայ… այս 2-ը միահյուսել և ասես դեպի խաղաղություն տանել բոլորը չեն կարող. Ֆիլմի միջոցով ռեժիսորը ասես իր մեծ ցանկություններից մեկն է ներդրել ֆիլմի ասելիքի մեջ.. Խաղաղություն. Մարդասիրություն. Էական չի ինչ ազգության ես պատկանում, էական չէ ինչ գույնի մաշկ ունես.. եղիր ՄԱՐԴ ամեն ինչում և բոլոր փոխհարաբերություններում Մանկություն, որն արդեն իսկ ինչ որ տեղ, ինչ որ ակնթարթում ընդհատվել է.. ու այդ բախտը շատ ու շատ փոքրերի է վիճակվել. . ինչու չփորձել ապրել հաշտ ու խաղաղ և մարդկանց մեջ գնահատել հենց մարդկայինը. Փոքրիկ գեղեցիկ ֆիլմ, բայց մեծ ասելիք. Ռեժիսոր Ջիվան Ավետիսյան 2013թ.

Комментариев нет:

Отправить комментарий