Արվեստի կառավարում


Արվեստի կառավարումը գեղագիտական, ստեղծագործական, գեղարվեստական և նմանատիպ այլ խնդիրների միջոցով կանոնավոր կերպով փոխհարաբերությունների կառավարումն է: Քանի որ այն ունի մի քանի նպատակների միաժամանակյա կարևորություն, այն խիստ տարբերվում է այլ ոլորտների կառավարման ընդհանուր մենեջմենթից: Արվեստի կառավարման նպատակն է ստեղծել մի միջավայր, ուր հնարավորություն կընձեռնվի իրականացնել այս կամ այն ստեղծագործական ծրագրերը, նախագծերը և գաղափարները: Այս ոլորտում ղեկավարների խնդիրն է ստեղծել պայմաններ վերը նշված մտահաղացումները իրականացնելու համար:
Արվեստի կառավարում – գործունեություն, որում մշտապես ներգրավված են մեծ թվով մարդիկ, անկախ նրանից, թե որքան մասշտաբային է ղեկավարողի նախագիծը: Արվեստի կառավարողներն անհրաժեշտ են այս ոլորտի տարբեր կառույցների ղեկավարման կազմում՝ համերգասրահներ, ստուդիաներ, ռադիոկայաններ, հեռուստատեսություն և ալլն: Այս մասնագետները մեծ կարևորություն ունեն նաև ստեղծագործողների առաջընթացն ապահովելու գործում (կոմպոզիտորներ, կատարողներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ և այլն…): Վերջինս նույնպես վառ արտահայտված կերպով տարբերում է Արվեստի կառավարումը մենեջմենթի մյուս տեսակներից:
Արվեստի կառավարողները կարող են ունենալ տարբեր պաշտոններ, ինչպես օրինակ՝ տնօրեն, պրոդյուսեր, մենեջեր, համակարգող և այլն: Արվեստի կառավարողները պետք է ունենան միջոցառման կազմակերպման համապարփակ պատասխանատվություն կամ ավելի մեծ կառույցներում` առանձին մասնախմբի աշխատանքների վերահսկման պարտականություն, օրինակ՝ մարկետինգ (marceting), առաջխաղացում (promotion), ուսուցում (training), քասթինգ (casting), արտադրություն (production) և այլն: Ինչպես նկատելի է, այս անվանումների մեծ մասը անգլերեն լեզվից են սերում և նույնիսկ որոշները չունեն ավելի հասկանալի հայերեն թարգմանություն, այդ իսկ պատճառով օգտագործվում են հիմնականում միջազգային անվանումները:
Այս ոլորտում կան բազմաթիվ այլ ճյուղեր և առանձնահատկություններ, որոնք Արվեստի կառավարումը առանձնացնում են մենեջմենթի մյուս տեսակներից, ուստի կարող ենք վստահաբար ասել, որ այն ամբողջությամբ տարբերվում է յուրաքանչյուր տեսակից, քանի որ նրա հիմքում արվեստն է, որն անկանխատեսելի է և կրեատիվ: Արվեստի կառավարողը պետք է ամենքից լավ իմանա արվեստը, նրա պատմությունը և կանխատեսի նաև նրա ապագան, այդ իսկ պատճառով դառնալ արվեստի կառավարողներ սովորում են միլիոնավոր մարդիկ, բայց մասնագետ դառնում են նրանցից շատ քչերը:

Комментариев нет:

Отправить комментарий